Վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայրենի էլիտան մի խնջույք-հավաք է անցկացրել` Պտղնիի «Բելաջիո» ռեստորանում: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ`«կազմակերպիչը» եղել է Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը:
Այս խնջույքի հետաքրքրությունն այն է, որ թեև մարզպետի ծնունդը մարտի 10-ին է, այնուամենայնիվ նա ներկաներին բարձր տրամադրությամբ առաջարկել է շնորհավորել իր ծննղյան օրը` դառնալով ծիծաղի առարկա: Երեկ Սարգիս Սահակյանը հերքեց, որ ընդհանրապես նման հավաքույթ է եղել:










































