Ֆիջիի պահուստային բանկը նոր տարվանից սկսած՝ կսկսի թողարկել թղթադրամներ, որոնց վրա չի լինի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատկերը:
Բանկի կառավարիչ Բարրի Ուայթսայդը հայտարարել է, որ հիասթափված է նորարարություններից և անցած դարի 30-ականներից գործող ավանդական կանոնների դադարեցումից։
«Թագուհու պատկերը կփոխարինեն բույսի կամ կենդանու պատկերով»,– տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Այլ տվյալների համաձայն՝ թղթադրամների վրա կհայտնվեն տեղական քաղաքական գործիչների պատկերները:









































