Մեկ մարդ է զոհվել, մեկն էլ վիրավորվել ամերիկյան Կասպեր քաղաքի քոլեջներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին տեղեկացրել է տեղական ոստիկանությունը:
Ուսումնական հաստատության աշխատակիցների խոսքերով՝ վիրավոր մարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Հավանական է, որ նա առաջինն է կրակ բացել: Դեպքի մասին այլ մանրամասներ չի հայտնվում: Պատճառները նույնպես հայտնի չեն:
Կասպերի քոլեջում 4,4 հազար մարդ է սովորում: Այսօրվա դասերը հետաձգվել են:










































