Օփրա Ունիֆրին հայտնի ամերիկացի հաղորդավորուհի է, ում հաղորդումների ժամանակ ամերիկյան շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչները բացում են իրենց ամենախոր գաղտնիքները և զգացմունքները: Սակայն երկուշաբթի օրը Դևիդ Լետտերմանի հետ հարցազրույցի ժամանակ նա խոսել է իր գաղտնիքի մասին: Օփրան պատմել է, որ 9 տարեկանում ենթարկվել է դաժան բռնաբարության, սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում` փոքրիկ աղջիկը կտտանքների է ենթարկվել մինչև 14 տարեկան:
Ինչպես նա ասել է, ինքը ստիպված է եղել հավատալ «Ուժին, որն ավելին է, քան իր ուժը», որպեսզի հաղթահարի բոլոր այն փորձությունները, որոնց հետ ինքը բախվել է մանուկ հասակում:
«Մեզնից յուրաքանչյուրը փորձում է գտնել այն բանի հաստատումը, որ այդ ուժը ինչ-որ տեղ գոյություն ունի: Ես գիտեմ, թե ինչ են զգում բոլոր ստորացվածները և նվաստացվածները… Սակայն դա կարելի է օգտագործել որպես ինքնատիպ հարթակ այլ մարդկանց ցավակցելու և հասկանալ սովորելու համար»,- պատմել է Ուինֆրին «Daily Mail»-ին տված հարցազրույցում:
Ապա նա շարունակել է.
«Մեզնից յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ կյանքում վիրավորվել է կամ ենթարկվել է ֆիզիկական բռնության, գիտի, որ երկար ժամանակ է պահանջվում սեփական արժանապատվության զգացումը վերականգնելու համար»:
Նա իր տված հարցազրույցում նաև պատմել է իր հավատքի մասին և այն մասին, թե ինչպես է այն օգնել իրեն հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները:








































