«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման սուննի զինյալներն Իրաքի իրենց գրաված Մոսուլ քաղաքում III դարի եկեղեցի են հրդեհել, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը ծայրահեղականների վերահսկողության տակ է անցել մեկ ամիս առաջ: Այդ ժամանակից ջիհադականներն այնտեղ մի շարք կրոնական, այդ թվում՝ մահմեդական օբյեկտներ են ոչնչացրել:
Այսպես, հուլիսի սկզբին հեռուստաալիքը տեղեկացրեց, որ զինյալները Մոսուլում ոչնչացրել են առնվազն 4 սուննի հուշահամալիր և 6 շիա մզկիթ:










































