90 տարի առաջ այս օրը՝ 1924թ. հուլիսի 20-ին, Փարիզի 8-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ հիմնադրվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ, FIDE – Federation Internationale des Echecs), տեղեկացնում է calend.ru-ն:
Կազմակերպության գլխավոր նպատակներ դարձան ամբողջ աշխարհում շախմատի տարածումն ու զարգացումը, ինչպես նաև շախմատային մշակույթի բարձրացումը:
ՖԻԴԵ-ի կարգախոսն է «Մենք մեկ ընտանիք ենք»:
Մինչ 1939-ը Ֆեդերացիան հիմնականում զբաղվում էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացմամբ, իսկ 1927-ից՝ Շախմատի կանանց աշխարհի առաջնության կազմակերպմամբ:










































