Վրաստանի նախկին առաջին տիկին, Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, պետք է թռչեր մալայզիական ինքնաթիռով, որը կործանվել էր նախօրեին Ուկրաինայում: Ռուլովսը հրավիրված էր համաժողովի՝ որպես Համաշխարհային առողջապահական կազմակերպության դեսպան այն խմբի հետ, որը թռչում էր Ամստերդամից, հայտնել է Վրաստանի նախկին նախագահը Շուստեր LIVE շոուի ժամանակ:
«Երկու ամիս առաջ նա Ինդոնեզիայում էր նման համաժողովի: Իսկ մի քանի օր առաջ ասաց, որ իրեն հրավիրել են Ավստրալիա համաժողովի: Սակայն նա չէր ցանկանում թողնել որդուն ու բացի այդ՝ ասաց, որ շատ է հոգնել Ինդոնեզիայում ու, հավանաբար, չի գնա: Նրա գործընկերները գնացին ու զոհվեցին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ զոհված մասնագետները ավելի վաղ եղել են Վրաստանում, ու ինքը շատ է լսել նրանց մասին իր կնոջից, հայտնում է NewsGeogia-ն:









































