Գրամեքենաների գերմանական արտադրողները հաղորդում են իրենց արտադրանքի պահանջարկի ավելացման մասին՝ հղորդում է Wirtschaftswoche պարբերականը:
Այսպես. Triumph Adler ընկերությունը անցյալ տարվա ընթացքում վաճառել է 10 հազար գրամեքենա, ինչը 1/3-ով ավելի է 2012-ի համեմատ: Իրենց գովազդային տեսահոլովակում ընկերությունը գրավում է գնորդներին «Պաշտպանված է գաղտնալսումներից: Պաշտպանված է ԱԱԳ-ից» գրությամբ:
Triumph Adler-ի մրցակից Olympia ընկերությունը ակնկալում է կրկնապատիկ ավելի վաճառք:
Լրատվամիջոցները կարծում են, որ վաճառքի նման աճի պատճառ կարող է դառնալ նաև այն, որ ճապոնական մրցակից Brother ընկերությունը լքում է շուկան:









































