Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի: Այս պարագայում կրասնոդարյան ակումբի հարձակվողի տրանսֆերը գնելու համար ԲԿՄԱ-ն դեռևս հնարավորություններ է պահպանում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հաղորդման համաձայն՝ ամեն ինչ հայտնի կդառնա դեկտեմբերի երեքին: Ամենայն հավանականությամբ, Մովսիսյանը «Սպարտակ» կտեղափոխվի, սակայն նրա տրանսֆերի համար պայքարին է միացել ԲԿՄԱ-ն, որը, սակայն, հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գնման ֆավորիտ չի համարվում:








































