Thursday, 11 06 2026
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Սկեսուրի 1 տարի 2 ամսով ազատազրկումը չի բավարարում խոշտանգումների ենթարկված հարսին

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեցին դաժան սկեսրոջ կողմից տանջանքների և կտտանքների ենթարկված հարսի՝ Մարիամ Գևորգյանի գործով դատական նիստերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Մարիամ Գևորգյանը:Նա նշեց, որ նախկին սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, 4 տարվա ազատազրկման մեկ երրորդի մասով ներումէ ստացել, ուստի ազատազրկվել է 1 տարի երկու ամիս ժամկետով: Մ. Գևորգյանի խոսքով`սա շատ քիչ էնրա նման հանցագործների համար, որի պատճառով էլ պատրաստվում ենդատավճիռը բողոքարկել դատական ատյաններում: Ըստ Մ. Գևորգյանի՝ թեև սպասելի էր նման ելքը, բայց բավարարված չեն:

«Գիտեի, որ Հայաստանում օրենք գոյություն չունի, ուստի երբեք չեմ հավատացել, որ արդարացի դատավճիռ կկայացվի: Իմ կարծիքով՝ նման հանցագործներին պետք է ցմահ ազատազրկեն, որպեսզի հետագայում նրանք չարիք չգործեն: Դա իմ անձնական կարծիքն է, սակայն թող օրենքով ինչքան նախատեսվում էր, այնքան էլ ազատազրկեին, բայց ոչ մեկ երրորդով: Նույն կերպ էլ նախկին ամուսինս ներում ստացավ իմ նկատմամբ նման սադիստական վերաբերմունքից հետո»,- նշեց Մարիամ Գևորգյանը՝ շարունակելով, որ ամբողջ դատաքննության ընթացքում սպառնալիքներ է ստացել նախկին ամուսնուց և նրա հարազատներից:

Նշենք, որ ինչպես ինքը` տուժած հարսն էր ավելի վաղ պատմել, սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իրեն խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել էր 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների էին ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել էրոստիկանություն:

Ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 113 («Միջին ծանրության վնասվածքներ հասցնել») և 119 («Խոշտանգում») հոդվածներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում