91 կգ քաշային կարգում հանդես եկով Ռաֆայել Սիմոնյանի անձնական մարզիչը` Գևորգ Միսակյանը, ով նաև Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանի անձնական մարզիչն է, իր սանի հաղթանակից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Առաջին ռաունդում Ռաֆայելն իրեն լավ չդրսևորեց, սակայն եթե կամային հատկություններ չունենար, չէր կարողանա հաղթանակ տանել: Եթե նա շարունակի աշխատել նման կերպ, մյուս մենամարտերում անպայման կհաղթի:
Հիմնական հակառակորդի անուն չեմ կարող նշել, քանի որ սա բռնցքամարտ է և ամեն ինչ կարող է պատահել: Ռաֆայելը կարողացավ տեմպ հաղորդել ու հաղթանակ տանել»:








































