Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Իտալիայում գործազրկությունը նոր ռեկորդ է սահմանել

Իտալիայում գործազրկությունը 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով հասել է 11.1 տոկոսի՝ 1999 թվականի առաջին եռամսյակից հետո առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով իտալական ISTAT վիճակագրական ինստիտուտի այսօր հրապարակված զեկույցին:

Արդյունքը ավելի վատն է, քան վերլուծաբանների կանխատեսումները, որոնց համաձայն՝ հոկտեմբերին գործազրկության 10.9 տոկոսի մակարդակ էր նախատեսվում: Սեպտեմբերին գործազրկությունը կազմել է 10.8 տոկոս:

Այսօր եվրոպական վիճակագրական Eurostat գործակալությունը հաղորդել է, որ եվրոգոտում (17 երկիր) գործազրկության մակարդակը 2012-ի հոկտեմբերին բարձրացել է 0.1 տոկոսով` համեմատած սեպտեմբերի տվյալների հետ, և կազմել է 11.7 տոկոս՝ սեզոնայնության հաշվարկով:

Երեկ էլ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում գործազուրկների թիվը հոկտեմբերին հասել է 14.5 տարվա մեջ առավելագույնի և կազմել 3 մլն 103 հազար մարդ՝ սեպտեմբերի համեմատ 45.4 հազարով ավելի: Ֆրանսիայի Աշխատանքի նախարարությունը զգուշացրել է, որ տնտեսության վատթարացող վիճակի պատճառով գործազուրկների թիվը կարող է աճել:

Իսպանիայում 2012-ի երրորդ եռամսյակում գործազրկությունը հասել է 25 տոկոսի: 1970-ականներից ի վեր երկրում նման մեծ թվով գործազուրկներ չէին եղել: Քանակական արտահայտմամբ Իսպանիայում գործազուրկ է 5.8 մլն մարդ:

Ծանր ֆինանսական ճգնաժամում գտնվող Հունաստանում գործազուրկ է գրեթե յուրաքանչյուր 4-րդը:

Եվրոգոտում գործազրկության ամենացածր մակարդակը սեպտեմբերի տվյալներով գրանցվել է Ավստրիայում (4,4%), Լյուքսեմբուրգում (5,2%), Գերմանիայում և Նիդեռլանդներում (5,4%):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում