Saturday, 27 06 2026
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Ռուսներն այս անգամ փա՞կ են խաղում

Ռուսաստանից ժամանած Նիկոլայ Ռիժկովի միջոցով երեկ տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան կարող է գալ 2013 թվականի սկզբին: Որքանով է այս տեղեկությունն ավելի իրական, քան Պուտինի «գալստյան» մասին նախորդ տեղեկությունները, որոնցով ամիսներ ու ժամկետներ էին նշվում, որոնք այդպես էլ չիրականացան` պարզ չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Պուտինը մարտից շուտ Հայաստան չի գա, քանի որ 2013 թվականի հունվարի կեսից մեկնարկում է նախագահական ընտրությունների նախընտրական արշավը:

Պուտինն այդ ժամանակամիջոցում, ըստ ամենայնի, Հայաստան այցելելուց ձեռնպահ կմնա, թեև իհարկե Սերժ Սարգսյանն, օրինակ, դեմ չէր լինի նրան այդ օրերին ընդունել Հայաստանում ու ցույց տալ բոլորին, որ ինքն ունի Պուտինի հավանությունը: Այդ հավանությունը Հայաստանում կարևոր քաղաքական հաղթաթուղթ է` նկատի ունենալով, որ Հայաստանի քաղաքական ուժերի համար Մոսկվան մի դուռ է, որտեղ Հայաստանի ճակատագիրն է կերտվում:

Սակայն ինքը` Պուտինը, երևի թե չի ցանկանա նման կերպ միջամտել նախագահական ընտրություններին և ըստ էության դառնալ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մասնակից, թեկուզ` «ոչ շարքային» մասնակից: Հետևաբար Պուտինն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կգա ընտրություններից հետո: Այսինքն` նա կգա 2013 թվականի նախագահական ընտրությունների հաղթողին շնորհավորելու:

Այս տեսանկյունից Պուտինի այցը ըստ էության կհանդիսանա Հայաստանի հետընտրական զարգացումների ինդիկատոր, և եթե ՌԴ նախագահը, այնուհանդերձ, որոշի այցելել Երևան, և այս մասին տեղեկատվությունը հստակեցվի մինչև նախագահական ընտրությունների ավարտը, ապա սա կնշանակի, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումներ սադրելուց կամ հրահրելուց, ինչը կարող էր անել ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի միջոցով: Իսկ եթե Պուտինի այցի մասին հակասական տեղեկությունները շարունակեն շրջանառվել նույն անորոշությամբ՝ կգա կամ չի գա տարբերակով, ապա սա կնշանակի, որ Ռուսաստանը հայաստանյան զարգացումների մասով ըստ էության չունի վերջնական որոշում կամ կողմնորոշում, և այս հարցը Կրեմլում շարունակում է բաց մնալ: Սա էլ իր հերթին կնշանակի, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, ոչ թե փորձում է ուղղակիորեն միջամտել ներհայաստանյան զարգացումներին, այլ կողմնորոշվում է ըստ դրանց մասնակիցների միջև առկա իրավիճակի, այսինքն` հետևում է, որպեսզի չլինեն ռազմավարական լուրջ շեղումներ, բայց տակտիկական պայքարին չի փորձում միջամտել:

Ընդ որում, այն, որ ՌԴ նախագահի այցերի մասին տարբեր ժամանակներ նշվեցին, սակայն այցերն այդպես էլ չկայացան, վկայում է, որ Պուտինն, այնուամենայնիվ, չի ցանկանում, որ իր անունն օգտագործվի Հայաստանի ներքին պայքարում: Իհարկե, անկախ նրա այցի կայանալ-չկայանալուց` հայկական մտածողության կարծրատիպերն ու քաղաքական դաշտի ընկալումները առանց Պուտինի չեն կարող անցնել, ինչը նաև ունի օբյեկտիվ հիմքեր, սակայն ՌԴ նախագահը այս անգամ կարծես թե փորձում է ցուցադրաբար ձեռնպահ մնալ իր անունը շոշափելուց, ինչի վկայությունները կարող են լինել օրինակ` մի քանի ամիս առաջ նրա աշխատակազմի հերքումը, թե` Պուտինը Քոչարյանի հետ է հանդիպել, թեև, իհարկե, հետո հաստատեցին, բայց առաջին հերքումն անշուշտ նշան էր, որ պետք չէ այդ հանդիպումները փորձել ներքաղաքական նպատակներին ծառայեցնել, ինչպես նաև այն, որ Սերժ Սարգսյանի` օրերս Մոսկվա կատարած այցը անցավ առանց ավելորդ աղմուկի, և չհնչեցին որևէ հայտարարություններ արտաքին քաղաքական կամ տնտեսական թեմաներով:

Սա ևս վկայում է կարծես, որ Ռուսաստանն այս անգամ ցանկանում է անաղմուկ կամ փակ խաղալ և ընդգծված համակրանքներ չհայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում