Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն անդրադարձել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին.
«Ավելի քան 2000 երեխաներ խաբեության ու բռնությունների միջոցով ներառվել են PKK-ի շարքերը: Այս տարի PKK-ի անդամների թիվը կտրականապես կրճատվել է, և այժմ PKK-ն փորձում է իր շարքերը ներգրավել երեխաներին ու դեռահասներին: Չնայած Թուրքիայում քաոս ստեղծելու PKK-ի ջանքերին՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ կազմակերպությունը լրջորեն թուլացել է:
Այս տարվա առաջին 10 ամիսներին Թուրքիայի անվտանգության ուժերը վնասազերծել են 716 PKK-ականի, որոնցից 496-ը սպանվել են, 21-ը վիրավորվել է, 44-ը՝ ձերբակալվել, իսկ 155-ն իրենք են հանձնվել»:








































