Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ հանդես են եկել Նոբելյան կոմիտեի` 2012թ. խաղաղության մրցանակը Եվրամիությանը հանձնելու որոշման դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի պայքարում այն խաղաղության համար, որը նկատի ուներ Ալֆրեդ Նոբելը իր կտակում»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են ՀԱՀ-ի առաջին սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, 1976թ. Նոբելյան մրցանակի արժանացած Մայրուդ Մագուայրը (Հյուսիսային Իռլանդիա) և 1980թ. մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը (Արգենտինա):
«Նոբելյան կոմիտեն փոխել է մրցանակի հասկացությունն ու մոդելը, այն չի համապատասխանում օրենքին»,- հավելել են նրանք:
Դափնեկիրները պահանջել են 1.2 մլն դոլարը չտալ ԵՄ-ին:
ԵՄ-ն Նոբելյան մրցանակի արժանացավ այս տարի:
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ չէ, որ մրցանակը շնորհվել է կազմակերպության. օրինակ` 1988թ. մրցանակի արժանացան ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, իսկ 1999թ.՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը:









































