Ճապոնիայի իշխանությունները հաստատել են 10.7 միլիարդ դոլարով տնտեսության խթանման նոր փուլը:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, միջոցների հերթական փաթեթն ուղղված է լինելու գլխավորապես սոցիալական ծրագրերի և նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Ճապոնիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչների խոսքերով՝ խթանման նոր փուլը կօգնի երկրի տնտեսական աճն ավելացնել 0.2%-ով:
Ճապոնիայի տնտեսության խթանման նախորդ փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի վերջին: Փաթեթի չափը կազմել էր 5.1 միլիարդ դոլար:
Նշենք, որ հոկտեմբերին Ճապոնիայի առևտրային հավասարակշռության դեֆիցիտը կազմել էր 6.76 միլիարդ դոլար՝ գերազանցելով 1979 թ. ռեկորդը:









































