Աէրոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը (JAXA) հայտարարել է երկրում կոշտ վառելիքով աշխատող «Էփսիլոն» հրթիռի մշակման վերաբերյալ տեղեկության հնարավոր արտահոսքի մասին: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Գործակալության համակարգիչներից մեկում նոյեմբերի 21-ին հայտնվել է վտանգավոր ծրագիրը, ինչից հետո այն անմիջապես անջատվել է ցանցից: Ներկայում դեռ մասնագետները չեն կարողանում հստակ ասել՝ վիրուսի հայտնվելը պատահականությո՞ւն էր, թե՞ հաքերային հարձակման հետևանք:
Ենթադրվում է, որ վիրուսի «ձեռք բերած» տեղեկությունները կպարունակեն տվյալներ հրթիռի տեխնիկական առանձնահատկությունների, դրա շարժիչը սպասարկող ղեկավարության, ինչպես նաև գործակալության հանդիպումների հաշվետվությունների մասին:
«Էփսիլոն» հրթիռի մշակումը սկսվել է շուրջ երկու տարի առաջ: Այն ներկայիս ճապոնական H-2A հրթիռներից տարբերվում է փոքր չափերով, որոնք թույլ են տալիս ուղեծիր դուրս բերել փոքր ու թեթև արբանյակներ, ինչպես նաև զգալիորեն կրճատել արձակման ծախսերը:
Նախնական տեղեկություններով՝ նոր հրթիռի արձակման արժեքը կազմում է H-2A հրթիռի արձակման համար անհրաժեշտ միջոցների ընդամենը 25 տոկոսը:









































