Իտալական Corriere dello Sport հանդեսի տեղեկացմամբ՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է երեք գերմանական գրանդների՝ «Բավարիա»-ի, « Շալկե»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Գերմանացիներին հիացրել է Մխիթարյանի՝ ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում ցուցադրած խաղը: Ըստ տեղեկատվության ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 17-20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի իրավունքները ձեռք բերելու համար «Շախտյոր»-ը «Մետալուրգ»-ին 4 մլն եվրո էր վճարել:


































