Ամերիկացի երգչուհի Մադոննան նյութական օգնություն է առաջարկել Pussy Riot-ի դատապարտված մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով խմբի անդամներից Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսնուն՝ Պյոտր Վերզիլովին:
Վերզիլովի խոսքով՝ Մադոննայի ներկայացուցիչները խոստացել են խմբի խորհրդանիշով շապիկների վաճառքից գոյացած բոլոր միջոցները հատկացնել իրենց: Այն մասին, որ Մադոննայի կայքում հայտնվել են Pussy Riot գրությամբ շապիկներ, հայտնի է դարձել նոյեմբերի սկզբին:
«Մադոննայի ներկայացուցիչները պարբերաբար կապվում են մեզ հետ: Պաշտոնական հարաբերություններ չկան, բայց մենք վստահ ենք, որ նրանք ճիշտ կվարվեն»,- ասել է նա:
Ռուսաստանում Pussy Riot ապրանքանիշը պաշտոնապես գրանցված չէ: Հոկտեմբերի 30-ին «Ռոսպատենտը» հրաժարվել էր գրանցել ապրանքանիշը, որի համար հայց էր ներկայացրել էր Pussy Riot-ի նախկին փաստաբաններից մեկի՝ Մարկ Ֆեյգինի կնոջը պատկանող «Վեբ Բիո» ընկերությունը:
Ընդ որում՝ ԱՄՆ-ում Pussy Riot ապրանքանշանը գրանցված է «Վեբ Բիո»-ի կողմից:









































