Նոյեմբերի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես է եկել պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովի բացմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ի այս նախաձեռնությունը մեկ հարկի տակ հավաքեց ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու էթիկային վերաբերող այն հարցերը, որոնց առնչվում են պետական պաշտոնյաներն իրենց գործունեության ընթացքում:
Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դ-ր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը:
Համաժողովի մասնակիցները քննության են առել պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները և մշակել առաջարկներ միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:









































