Մեծ Բրիտանիայում գաղտնազերծված կառավարական փաստաթղթերը պարունակում են Քենիայում Մաու-Մաու ապստամբության ժամանակ սպանված գերիների՝ մինչ օրս հայտնի ցուցակներից առավել ամբողջականը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փաստաթղթերի համաձայն՝ 1959 թվականին Հոլա ճամբարում 11 քենիացիներ ծեծելով սպանվել են, մի քանի տասնյակը՝ լուրջ վնասվածքներ ստացել:
Այս տարիների իրադարձությունները վերապրած երեք քենիացիներ մտադիր են դատական հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայի դեմ՝ թագավորական զինուժի զինծառայողներին մեղադրելով կտտանքների մեջ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստովանում է, որ զինվորականները կտտանքների են ենթարկել բանտարկյալներին, սակայն հերքում է դրանում իր պատասխանատվությունը:








































