Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը «շատ լավ է», հաղորդում է ITAR-TASS-ը:
Ելույթ ունենալով նոյեմբերի 29-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում՝ նա ասել է, որ Չավեսն արդեն թերապիայի կուրս է անցում ու «կվերադառնա ավելի լավ վիճակով, որպեսզի շարունակի իր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում»:
«Ժողովուրդը ոչ միայն չի վերընտրել Չավեսին որպես նախագահ մինչև ներկայիս տասնամյակի վերջը, այլև նրան խնդրել է պահպանել իր առողջությունն ու կարգապահորեն կատարել բժշկի բոլոր խորհրդատվությունները: Նա հիմա կատարում է այդ խորհրդատվությունները»,- ասել է Նիկոլաս Մադուրոն:
Չավեսն այս շաբաթ կմեկնի Կուբա՝ անցնելու բուժման հերթական կուրսը: Խոսքը բուժման այն եղանակի մասին է, որի ժամանակ օգտագործվում է բարձր ճնշման տակ գտնվող թթվածին:









































