Հայտնի մուտիպլիկացիոն կերպար Միկի մկնիկի առաջին պաստառներից մեկը ԱՄՆ-ում Heritage Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 101 հազար 575 դոլարով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Գունավոր ցուցապաստառը տպվել է 1928 թվականին:
Աճուրդի տան տնօրեն Գրեյ Սմիթի խոքով՝ հավանաբար, սա մինչև 1930 թվականը տպված և մինչ մեր օրերը պահպանված միակ պաստառը չէ: Walt Disney ստուդիայի հայտնի մուլտֆիլմերի հերոսի պատկերով պաստառը ձեռք է բելել հավաքորդը, որը ցանկացել է անհայտ մնալ: Աճուրդը տեղի է ունեցել հինգշաբթի, Դալլասում (Տեխաս):
Միկի մկնիկի կերպարը ստեղծել է նկարիչ-մուլտիպլիկատոր և
Walt Disney Productions ընեկերության հիմնադիր Ուոլտ Դիսնեյը 1928 թվականին: Այդ ժամանակվանից միլիոնավոր մարդկանց կողմից ճանաչված ուրախ Միկին դարձել է ընկերության և ամերիկյան փոփ-մշակույթի խորհրդանիշը:









































