Բենինի ոստիկանությունը մայրաքաղաք Պորտո Նովոյի մոտ գտնվող գերեզմանոցում հայտնաբերել է բացված և պղծված շուրջ 100 գերեզման` հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ պղծված գերեզմանների աճյունների մեծ մասը գլխատված է եղել, իսկ ներքին օրգանները՝ հեռացված:
Ենթադրվում է, որ չարագործները մտադիր են մարդու մարմնի մասերն օգտագործել թալիսմաններ պատրաստելու և վաճառելու համար:
Մարդու մասունքների կիրառման այդ փորձը բնորոշ է վուդուներին:
Վուդուները կազմում են Բենինի բնակչության 17.3%-ը:







































