Saturday, 27 06 2026
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան

ՀԷՑ-ը ներկայացրել է եռամյա ներդրումային ծրագիրը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2013-2015 թթ. առաջարկված ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ՝ հաջորդ տարի ՀԷՑ-ը նախատեսում է ներդնել 9 մլրդ 669 մլն դրամ, 2014-ին՝ 8 մլրդ 441 մլն դրամ, 2015-ին՝ 8 մլրդ 291 մլն դրամ: Ընկերության ներդրումների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի 8.4 մլրդ դրամ:

Փաստաթղթում նշվում է, որ 2009-2012 թթ. ընթացքում ՀԷՑ-ը կատարել է խոշոր ներդրումներ՝ սպառողների հոսանքազրկման հաճախականության և տևողության կրճատման նպատակով: Ներկայացվող եռամյա ներդրումային ծրագրում նախատեսվում է կրճատել ներդրումներն այս ուղղությամբ:

Ծրագրի կարևորագույն խնդիրներից է բազմաբնակարանային շենքերի մուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքների իրականացումը, որի համար նախատեսվում է 300 մլն դրամ: 2012 թ. ընթացքում ընդհանուր հաշվով 150 շենքերում կկատարվի ներմուտքային ցանցի բարելավում: 2013 թ. նախատեսվում է վերակառուցել ներմուտքային ցանցը 230 շենքերում, իսկ 2014 թ. և 2015 թ.տարեկան 330 շենքերում կկատարվեն նմանատիպ աշխատանքներ:

Ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ վերակառուցել Աջափնյակ-1,2 և Մերգելյան-1,2 35 կՎ մալուխային գծերը: Նշված գծերը գտնվում են խիստ վթարային վիճակում: Վթարների վերացման համար տարեկան ծախսվում է 50-70 մլն. դրամ, ընդ որում՝ այդ ծախսերը տարեցտարի աճի միտում են ցուցաբերում: Այդ գծերի վերակառուցումը թույլ կտա 20-25 տարով զրոյացնել դրանց շահագործման և վթարների վերացմանն ուղղված ծախսերը:

«Այս գծերի վերակառուցումը զգալիորեն կբարձրացնի Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի և Կոմիտասի պողոտայի շրջակայքի էլեկտրամատակարարման հուսալիությունը»,- հավաստիացնում են ՀԷՑ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում