Բրազիլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, թե ինչ խնդիրներ են դրված իր առջև:
Բրազիլացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Սկոլարին նշել է, որ թիմն առավելագույն արդյունքներ գրանցելու նպատակ է հետապնդում:
«Բրազիլիայի ընտրանին Մունդիալի ֆավորիտ չէ: Այնուամենայնիվ մենք պարտավոր ենք մրցաշարի հաղթող դառնալ: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարելու»,- նշել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ Սկոլարին նախկինում հաջողություններ է գրանցել Բրազիլիայի ընտրանու հետ: 2002 թվականին թիմն աշխարհի չեմպիոն է դարձել:









































