Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում կայացան վերջին հանդիպումները:
Վիգոյի «Սելտա»-ն հանդիպել էր «Ալմերիա»-ին: Առաջին խաղում մրցակցի դաշտում զիջելով 2:0 հաշվով՝ «Սելտա»-ն պետք է ամեն գնով հաղթեր:
Եվ Վիգոն ներկայացնող թիմը պատվով դուրս եկավ ստեղծված բարդ իրավիճակից ու կարողացավ ավելացված խաղաժամանակում նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, որտեղ էլ մրցելու է «Ռեալ»-ի դեմ:
Սելտա – Ալմերիա՝ 3:0
Ընդհանուր՝ 3:2
Գոլերը՝ Պակ Չու Յուն, Լագո, Դե Լուկաս (55՛, 90՛, 109՛)









































