ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է իսրայելական և պաղեստինյան իշխանություններին՝ կոչ անելով վերսկսել փակուղու մեջ հայտնված խաղաղ գործընթացը: Նրա խոսքերով՝ բանակցությունների վերսկսումը երկու երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է։
Իսրայելա-պաղեստինյան բանակցություններն արդեն երկու տարի շարունակ գտնվում են փակուղում: Պան Գի Մունի կոչը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինին դիտորդ-երկրի կարգավիճակ տալու հարցի կքննարկումից մի քանի ժամ առաջ։








































