Գինեսի ռեկորդների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը, բրիտանուհիները զարմանալի ռեկորդ են սահմանել, հաղորդում է RBK-ն:
Արևելյան Սուսեկս կոմսության 28 բնակչուհիներ կարողացել են տեղավորվել BMW Mini մեքենայի մեջ:
Նրանց հաջողվել է անել դա՝ կիրառելով ավտոմեքենայի յուրաքանչյուր քառակուսի մետրը: Կանայք համաշխարհային ռեկորդ են սահմանել ուղիղ եթերում:
Նախորդ համանման ռեկորդը սահմանվել էր անցած տարի: Այդ ժամանակ մեքենայում տեղավորվում էր 27 մարդ:









































