Մարզական ապրանքների XXL արտադրողը բազմաթիվ բողոքների պատճառով ստիպված է եղել ետ վերցնել իր գովազդը ցերեկային հեռուստաեթերից, գրում է The Daily Telegraph-ը:
XXL-ի գովազդը պատմում է զոմբիների գրոհի մասին խաղաղ քաղաքի վրա, որի բնակիչները թենիսի ռակետների, հոկեյի ու գոլֆի մահակների օգնությամբ վտարում են զոմբիներին: Բնակիչներին հաջողվում է օտարականներին քշել մարզադաշտ, որտեղ տեղի է ունենում վճռական մարտ մարզիկների ու զոմբիների միջև:
Գովազդը շատերի քննադատությունն է հարուցել, հեռուստադիտողները այն որակել են որպես «բթամիտ ու սադրիչ»: Նրանց ճնշման ներքո ընկերությունը հարկադրված է եղել սահմանափակել գովազդի ցուցադրությունը. այն հեռուստացույցով կցուցադրվի միայն ժամը 21-ից հետո:







































