Բրիտանացի հնագետները Կիպրոսում պեղումներ իրականացնելիս հայտնաբերել են գմբեթաձև հնագույն իր, որը, ինչպես նրանք են կարծում, գարեջրագործության մեջ կիրառվել է որպես ածիկի չորացման և այրման վառարան:
Գտածոն մոտավորապես 3500 տարեկան է:
Մանչեսթերի համալսարանի հետազոտողները վերստեղծել են գարեջրագործական գործընթացը՝ որպես արոմատիզատոր հավելելով խաղող ու թուզ:
Հնագիտական խմբի ղեկավարի խոսքով՝ բրոնզե դարի մարդիկ լավ են իմացել ալկոհոլի լիցքաթափող հատկության մասին և հաճախ են դա, որպես խթանիչ, տվել իրենց աշխատողներին, որոնք շինարարություն կամ բերքահավաք են կատարել:









































