Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ֆրանսիական դպրոցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասեր են անցկացվում: Այս մասին հայտարարել է Անկարայից ընտրված պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Օզջան Ենիչերին:
Վերջինս ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Անկարայում գտնվող և Շառլ դը Գոլի անունը կրող ֆրանսիական դպրոցում 1915 թվականի իրադարձությունները որակված են որպես ցեղասպանություն: Խոսքը գնում է Historie Geographie գրքի մասին:
Պատգամավորն այդ հարցում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերին: Օզջան Ենիչերին հայտարարել է, որ «պետք է» անհապաղ վերջ տալ այդ ամենին, իսկ այդ դպրոցն էլ «պետք է» փակել:








































