Չորեքշաբթի Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում` Ռոքֆելլեր-պլազայում, վառվել են ԱՄՆ-ի գլխավեր ամանորյա եղևնու լույսերը: Ավանդաբար միջոցառմանը հետևելու և ամերիկյան էստրադայի աստղերի կատարումները լսելու համար հազարավոր նյույորքցիներ և զբոսաշրջիկներ են հավաքվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Ուղիղ երեկոյան ժամը 9-ին հավաքվածների հիացած հայացքների ներքո եղևնին լուսավորվել է 30,000 լամպով, իսկ գագաթին լուսավառվել է 2.9մ տրամագծով և մոտ 250 կգ քաշով աստղը: Եղևնին տեղադել են Swarovski ընկերության մասնագետները: Շատերը համարում են, որ հենց այդ պահից է ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվում ամանորյա շրջանը, որը կտևի մինչև 2013-ի սկիզբ:
Եղևնին Նյու Նյորք է բերվել Նյու Ջերսի նահանգի Մաունթ-Օլիվ ավանից:
Նյու Յորքի կենտրոնում եղևնի տեղադրելու ավանդույթը սկիզբ է առել 1930-ականների սկզբին:
Եղևնու տակ արհեստական սառցադաշտ է բացվել: 1936-ից ի վեր այն Նյու Յորքի բնակիչների և հյուրերի զվարճանքի գլխավոր վայրերից է:
«Կանաչ գեղեցկուհու» լույսերը կմարեն գալիք տարվա հունվարի 7-ին:






















































