Ղազախստանի նախկին արտգործնախարար, ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քասիմժոմարթ Տոկաևն առաջարկում է հրապարակել Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի նամակը՝ ուղղված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` հաղորդում է RIA Novosti-ն:
Տոկաևը հայտարարել է, որ 1992թ. Ղազախստանի արտգործնախարարությունը նամակ է ստացել Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆիի անունից, որն առաջարկում էր երկրի տարածքում պահպանել միջուկային զորանոցներ՝ որպես առաջին մուսուլմանական ատոմային ռումբ, և խոստանում էր բազմամիլիարդանոց օգնություն` դրանք պահելու համար:
Նախկին արտգործնախարարի խոսքերով՝ ցանկալի կլիներ հրապարակել արխիվում պահվող նամակի բովանդակությունը, որպեսզի քաղաքական գործիչների, գիտնականների ներկա և ապագա սերունդներն ավելի լավ կարողանան հասկանալ այն ժամանակների իրադարձությունները:
Տոկաևը նշել է` միջուկային զինաթափում և Նուրսուլթան Նազարբաև բառերը «հոմանիշներ են, երբ խոսքը մարդկությանը համընդհանուր ոչնչացման վտանգից ազատելու մասին է»:









































