AS-ը հայտնում է, որ «Ռեալ»-ի 24-ամյա հարձակվող Կարիմ Բենզեման «Չելսի»-ի հետաքրքրությունների շրջանակում է:
Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ չի լքի մադրիդյան ակումբը նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ պատճառով «Չելսի»-ի ղեկավարները նախատեսում են ձեռք բերել Բենզեմայի իրավունքները:
Տրանսֆերային գործարքը 35 մլն եվրո է գնահատվում: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 11 հանդիպում է անցկացրել, 3 գոլ հեղինակել և կատարել 4 գոլային փոխանցում:









































