Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական ոստիկանությունը Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել է «օրենքով գող» Բադրի Դ.-ին: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ձերբակալությունն իրականացվել է ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա:
Բադրի Դ.-ն օդանավակայանում ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:











































