Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գնալով ավելի է աճում Իրանից նավթի ու գազի մաքսանենգությունը դեպի Թուրքիա և Պակիստան: Այս մասին հայտարարել է Իրանի նավթամթերքի տարածման ազգային ընկերության (NIOPDC) տնօրեն Ջալիլ Սալարին.
«Իրանում դիզելային վառելիքը շատ ավելի էժան է, քան հարևան երկրներում: Թուրքիան և Պակիստանը հանդիսանում են մաքսանենգ վառելիքի հիմնական ուղղությունները: Հարևան երկրներում վառելիքի գները 7-8 անգամ ավելի են, քան Իրանում»:







































