Թունիսում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և երկրի տնտեսական վիճակից ու գործազրկությունից բողոքող ցուցարարների միջև, ինչի հետևանքով տուժել է շուրջ 200 մարդ,- հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանության աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ՝ ցուցարարներին ցրելու համար, որոնք երկու օր շարունակ դուրս են գալիս տնտեսապես անբարենպաստ տարածաշրջանում գտնվող Սիլիան քաղաքի փողոցներ: Ցուցարարները պահանջում են տեղի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:
Թունիսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաղորդել է, որ ազգային անվտանգության ուժերը տանկեր են ուղարկել՝ կարգուկանոն հաստատելու համար: Տեղի բնակիչները փակել են քաղաք տանող ճանապարհները:











































