Sunday, 05 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից

НГ. Խաչակիրները չեն անցնի

Незавицимая газета-ն հրապարակել է թերթի մեկնաբան Ստանիսլավ Մինինի հոդվածը, որը վերաբերում է Լիբիայի խնդրի առնչությամբ ՌԴ վարչապետ Պուտինի երեկվա հայտարարություններին:

«Անվտանգության խորհրդի բանաձևը թերի է և վնասակար, այն թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում: Փաստորեն, այն թույլ է տալիս ներխուժել ինքնիշխան պետություն»,- ասել է Վլադիմիր Պուտինը` խոսելով Վոտկինսկի գործարանի բանվորների հետ:

Այս սյուժեն վրձնելու արժանի է: Արքունական նկարիչն այն կանվաներ «Ազգային առաջնորդը բացատրում է բանվորներին իրավիճակը Լիբիայի Արաբական Ջամահիրիայում»: Ազատ նկարիչը կանվաներ այլ կերպ. «Ազգային առաջնորդը թյուրիմացության մեջ է գցում բանվորներին»: Իսկ անսահման ազատ նկարիչն էլ լապշա կավելացներ բանվորների ականջներին:

Ես և Վլադիմիր Պուտինը հաստատ տարբեր խաչակրաց արշավանքների չենք մասնակցել: Ինձ ծանոթ և ոչ մի խաչակիր չէր արձագանքի այդպիսի տխուր և «բուսակերների» կոչի, ինչպիսին է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձևը: «Բանաձևը թույլ է տալիս անդամ երկրներին դիմելու անհրաժեշտ միջոցների» բառերից հետո, հավատացնում եմ ձեզ, Կլերմոնի դաշտում կքնեին նույնիսկ ճանճերը:

Սակայն իրականում հարցը դրան էլ չի վերաբերում: Պուտինն ապատեղեկացնում է բանվորներին, որոնք չեն կարդացել (և դա հասկանալի է) բանաձևը՝ ասելով, թե այն «թույլատրում է ամեն ինչ»: Սակայն դա այդպես չէ:

Բանաձևը թույլատրում է հարվածներ հասցնել Լիբիայի օդային պաշտպանության համակարգին և խփել լիբիական ինքնաթիռները: Այն թույլ է տալիս զենք, խորհուրդներ և վարձկաններ տրամադրել Բենղազիի ապստամբներին, ինչը Բարաք Օբամայից պահանջում են, օրինակ, քննադատաբար տրամադրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները` The wall Street Journal-ի նման, և ինչն ամերիկացիները դեռ չեն անում:

Միաժամանակ բանաձևը կտրականապես արգելում է որևէ օկուպացիոն ուժի ներկայությունը Լիբիայում կամ նրա տարածքի որևէ մասի բռնազավթումը: Դա նշանակում է, որ փաստաթուղթը ազատություն չի տալիս ձեռքերին, այլ, ընդհակառակը, սահմանափակում է գործողության մասնակիցներին, ինչը The New York Times օրաթերթի սյունակագիրն անվանել է «լիբերալ պատերազմ»:

Կարողանա՞ արդյոք կոալիցիան, որը սահամնափակված է իր գործողություններում, հասնել նպատակին, որը, ըստ ամենայնի, հենց Քադաֆիի ռեժիմի տապալումն է՝ մեծ հարց է: Այս մասին Վլադիմիր Վլադիմիրովիչը չտեղեկացրեց Վոտկինսկի գործարանի աշխատակիցներին, միաժամանակ նաև քաղաքին և աշխարհին, որ կպել էին գործարանի դարպասներին, որտեղ բաբախում էր ռուսաստանյան քաղաքական կյանքը:

Նա նաև չտեղեկացրեց, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, որտեղ ընդունվել է ոչ լիարժեք, վնասակար և խաչակրաց բանաձև, իրավունք ունի վետոյի, որից Ռուսաստանը նախընտրեց չօգտվել` զերծ մնալով քվեարկությունից և փաստացի «կանաչ լույս» տալով բանաձևի ընդունմանը՝ սահմանափակվելով մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մի քանի նկատողություններով: Ավելի վաղ Ռուսաստանը աջակցել է Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև արգելել է նրան, նրա ընտանիքի անդամներին և նրա շրջապատին մուտք գործել Ռուսաստանի տարածք կամ տեղափոխվել նրա տարածքով:

Լիբիայի իրադարձությունները, ասել է Պուտինը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ճիշտ դիրքորոշում է ընդունել, որը կապահովի երկրի պաշտպանունակությունը: Հայտարարությունը, որը միտված է, հավանաբար, էլեկտորատ ձևավորելուն և նրան ճիշտ կողմնորոշելուն, ի չիք դարձրեց ռուսաստանյան դիվանագիտության բոլոր ջանքերը, ռուսաստանին դասեց էքստրավագանտ գնդապետի կողմից ղեկավարվող Ջամահիրիայի հետ նույն շարքին, իսկ Պուտինին` այն քաղաքացիների շարքին, որոնք պատրաստ են հենց այսօր կպցնել «Մենք բոլորս Մուամար Քադաֆի ենք» կրծքանշաններ:

Ամեն անգամ, երբ Ռուսաստանի ղեկավարները կամ նրանց տրամադրություններին հաղորդակից հասարակությունը սկսում են վրդովվել «Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի բացասական վերաբերմունքից», ուզում եմ հարց ուղղել` «Ո՞վ է ձեր լեզվից քաշում»:

Ոչ ոք և ոչինչ չի ստիպում Ռուսաստանի առաջնորդներին նստել միանգամից երկու աթոռի: Ոչ մի համատեքստ կամ «ռուս ժողովրդին բնորոշ առանձնահատկություն» չկա, որոնք ստիպում են աջակցել Քադաֆիին և ատել ամիծյալ ամերիկացիներին: Ռուսաստանի ժողովուրդը գործ չունի Ջամահիրիայի, Քադաֆիի, Բենղազիի, Օբամայի և «Ոդիսևսի լուսաբաց» օպերացիայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մոտ չի գալիս Ռուսաստանի առաջնորդը՝ պաշարված ամրոցի կամ սեփական ժողովրդի վրա կրակելու կիսագրագետ դիկտատորների ինքնիշխան իրավունքի մասին պատմություններով:

Այդ պատճառով արդեն ժամանակն է ընտրել աթոռը: Ցանկալի է՝ այն, որի վրա նստած էր Վիտալի Չուրկինը «խաչակրաց բանաձևը» ՄԱԿ-ում քվեարկելու ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում