Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագիծը պատրաստող ասամբլեայի ղեկավարը հայտարարել է, որ փաստաթուղթը կարող է պատրաստ լինել արդեն չորեքշաբթի երեկոյան և կոչ է արել այն քվեարկության դնել հաջորդ օրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագիծը դեռ պետք է հաստատի երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին:
Նախագահի կողմնակիցներն ասում են, որ նա մտադիր է կանգնեցնել աճող քաղաքական ճգնաժամը:
Ընդդիմադիրները պնդում են, որ եթե ընդունվի փաստաթուղթ, որի հոդվածների մեծ մասը աջակցի «Մուսուլման եղբայրներին», դա միայն կսրի իրավիճակը:










































