Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմը մեծացնում է ճնշումը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի վրա, որը համարվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շրջապատի առավել ուժեղ ֆիգուրը: Դատախազությունը, ՆԳՆ-ն և ֆինանսական ոստիկանությունը արտապլանային ստուգումներ են սկսել միանգամից մի քանի կազմակերպություններում, որոնք կապված են քաղաքպետարանի հետ: Դրանց թվում է նաև աղբահանության համար պատասխանատու գերատեսչությունը: Այս մասին գրում է Kommersant-ը:
Քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե մայրաքաղաքը լցվի թափոններով, պատասխանտվությունը կընկնի վարչապետի վրա:
Ստուգումներն անցկացվում են քաղաքապետարանի վարչակազմում, կանաչապատման, գնումների, ճարտարապետական ծառայություններում, Թբիլիսիի զարգացման հիմնադրամնում, Հին Թբիլիսիի վերականգնման հիմնադրամում, ինչպես նաև «Թբիլսերվիս» ընկերությունում, որը պատասխատու է մայրաքաղաքի մաքրության համար:
«Քաղաքային ծառայությունները վաղուց չեն ստուգվել, և չկա որևէ քաղաքական միտում այդ ստուգումներում»,- վստահեցրել է Ֆինանսաների նախարար Նոդար Խադուրին:
Սակայն քաղաքպետը ստուգումները որակել է որպես իրեն վարկաբեկելու արշավի մի մաս և քաղաքային ծառայությունների աշխատանքը կաթվածահար անելու փորձ: