«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ Սիսիանի քաղաքապետարանում ստուգումներ են անցկացվելու, քանի որ այնտեղ քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական թեկնածուն:
Սակայն քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ասաց. «Առայժմ ստուգումներ չկան: Մարզպետի կարգադրությամբ բոլոր համայնքներում տարեվերջին ստուգումներ են անցկացվելու»:









































