Նա ամենահայտնի մարդն է՝ շնորհիվ իր «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի, ինչպես նաև ոճ թելադրողի կարգավիճակի, էլ չնշենք այն հանգամանքը, որ նա երգիչ և կոմպոզիտոր Քանյե Ուեսթի ըներուհին է: Քիմ Քարդաշյանը գտել է, թե ինչով կարելի է ուրախացնել փոփ-մշակույթի սիրահարներին 2012 թ.:
Ուստի զարմանալի չէ, որ 32-ամյա ճանաչված աստղը գլխավորել է ամենահայտնի մարդկանց ցուցակը «Bing» որոնողական համակարգում:
Եվ ով է այս անգամ իր տեղը զիջել Քարդաշյանին: Քիմն առաջ է անցել իր ընկեր` Ջասթին Բիբերից, ով էլ ճակատագրի հեգնանքով, նրանից առաջ էր անցել նախորդ տարի:
Սակայն Բիբերը գլխավորում է ամենահայտնի երաժիշտների ցուցակը` առաջ անցնելով կյանքից հեռացած Ուիթնի Հյուսթոնից:
Թեյլոր Սվիֆտ

Նիկի Մինաժ

Ջենիֆեր Էնիսթոն

Սելենա Գոմես

Քեթթի Փերրի

Լինդսեյ Լոհան

Ռիհաննա

Մայլի Սայրուս

Ջասթին Բիբեր

Քիմ Քարդաշյան












































