Ֆուտբոլում հիմա շատ տարածված է սեփական անունը տարածելն ու այն օգտագործելով գումարներ վաստակելը: Իսկ դրան ավելի կարող է նպաստել սեփական տարբերանշանն ունենալը:
Հետևելով մի շարք աստղերի օրինակին՝ իր սեփական տարբերանշանն է պատրաստել նաև Նեյմարը: Loducca դիզայներական ընկերությունը, համադրելով Neymar JR տառերն ու 11 թիվը, ստացել է գեղեցիկ այս տարբերանշանը:









































