Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կորյուն Նահապետյանը հանդիպել է եվրոպացի փորձագետների հետ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար:

Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական և Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են Չեխիայի և Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտները, Հունգարիայի Հանրային ծառայության ազգային համալսարանը, իսկ Հայաստանում՝ «Սպեկտրում» ռազմավարական վերլուծական կենտրոնը:

Ինչպես հյուրերն են ներկայացրել, իրենց հանդիպումների նպատակը անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքների ու փորձի քննարկումն է, ներկա իրողությունների արձանագրումը և ճշգրտումն այն հարցի, թե ինչպես կարող է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փորձը կիրառվել Հայաստանում:

Կորյուն Նահապետյանը, կարևորելով փորձագետների առաքելությունը, նկատել է, որ տարածաշրջանի երեք հանրապետություններում անվտանգության խնդիրները և ընդհանրություններ ունեն, և զգալի տարբերություններ, որոնք պայմանավորված են հիմնախնդիրների առանձնահատկություններով և որոնց պատճառները պետք է լավագույնս ուսումնասիրվեն՝ օբյեկտիվ ու ճշմարիտ հետևություններ անելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի և նրա մարմիններից մեկի՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկը ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողությունն է, որն իրականացվում է օրենսդրական բարեփոխումների ու դրանց կիրառման, բյուջետային վերահսկողության, գործադիր մարմնի հետ տարբեր ձևաչափերով քննարկումների և ստուգայցերի ճանապարհով: Այս ոլորտում եվրոպացի փորձագետների հետ կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել, եթե նրանք կոնկրետ առաջարկներով հանդես գան, ներկայացնեն իրենց երկրների փորձը: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ համագործակցության ձևեր կարող են լինել նաև մասնագետների վերապատրաստումը, ուսումնական դասընթացները, ոլորտին վերաբերող ձեռնարկների հրատարակությունները: Նա փորձագետներին առաջարկել է համագործակցության կոնկրետ ձևերի մասին ներկայացնել իրենց պատկերացումները, որպեսզի ուղղությունները հստակեցվեն և համագործակցությունը հետագայում դառնա առավել արդյունավետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում