Ֆրանսիական Սան-Շամոն քաղաքի հայազգի քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը մահվան սպառնալիքներով նամակ է ստացել անհայտ անձանցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, սպառնալիքները հնչել են քաղաքում ներդրումային հարկի վերաբերյալ նոր որոշումից հետո, որի հետեւանքով վաճառականների և արհեստավորների հարկերը կարող են բարձրանալ 300 տոկոսվ:
Սան-Շամոն քաղաքում է ծնվել նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:









































