Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիական ճգնաժամի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթը Լիբանանում ի նպաստ սիրիահայերի էր. Ա. Քեոշքերյան

Լիբանանի Հնչակյան կուսակցության վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը,«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Լիբանանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական ճգնաժամի վերաբերյալ ելույթին, ասաց, որ այն ի նպաստ սիրիահայերի էր:

Նա փաստեց, որ ինչպես և ենթադրվում էր, երկու երկրների նախագահները քննարկեցին Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ստեղծված իրավիճակը: «Ես կարծում եմ, որ ընդհանրապեսհանդիպումը օգտակար էր և դրական տարբեր առումներով: Ես լսել եմ ելույթը: Իմ անձնական կարծիքով` պետք է, ինչպես ասաց ՀՀ նախագահը, Սիրիայում հակամարտությունը խաղաղ և երկխոսության միջոցով ավարտվի. դա են պահանջում մեր համայնքի շահերը»,- ասաց Ալեքսան Քեոշքերյանը:

Գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիբանան կատարած պաշտոնական երկօրյա այցի կարևորությունը և նշանակությունը՝ մեր զրուցակիցն ասաց, որ այն շատ կարևոր և օգտակար էր մի քանի տեսանկյունից: Ըստ նրա՝ առաջին հերթին կարևոր էր Լիբանան-Հայաստան հարաբերությունների սերտացման իմաստով, նաև՝ մի շարք պայմանագրեր և փաստաթղթեր ստորագրվեցին:

«Տարիներ շարունակ լիբանանահայերիս ցանկությունն է եղել, որ Հայաստան-Լիբանան հարաբերությունները լինեն ավելի սերտ և ավելի ամուր: Ուրախ ենք, որ այս այցելությունը մեծապես նպաստեց դրան, և հանդիպման ժամանակ պայմանագրեր ստորագրվեցին` վիզաների վերացման, կրթությունը վկայող դիպլոմների ճանաչման և տարբեր մշակութային հարաբերությունների սերտացման ուղղությամբ»,- մանրամասնեց Ալեքսան Քեոշքերյանը՝ ընդհանուր առմամբ այցը գնահատելով դրական:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-27-ը պաշտոնական այցով Լիբանանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ բանակցությունների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր սիրիական ճգնաժամին:

«Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը, և` ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում