Սվազիլենդ քաղաքի «Մբաբանե Հայլենդերս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մֆանուֆիկիլե Նձիմանձեն դիմել է թիմի երկրպագուներին՝ խնդրելով վերջիններիս վերադարձնել իր խաղակոշիկները: Այս մասին տեղեկացնում է Times of Swaziland-ը:
Նձիմանձեն կորցրել է խաղակոշիկները երկրպագուներից փախչելիս: Հատկանշական է, որ փախուստի անհրաժեշտություն զգալուց առաջ Նձիմանձեի թիմը 5:1 հաշվով պարտություն էր կրել: Այդ պարտությունն ամենախոշոր հաշվովն է ակումբի պատմության մեջ:
Խաղից հետո երկրպագուները փորձել են հասնել ֆուտբոլիստներին ու… ծեծել, սակայն նրանց հաջողվել է խույս տալ անցանկալի միջադեպից: Նձիմանձեն հայտարարել է, որ իր խաղակոշիկները վերցրել է երկրպագուներից մեկը:








































