Լոնդոնում շեքսպիրյան՝ բաց երկնքի տակ վերականգնված «Գլոբուս» թատրոնի հարևանությամբ սկսվել է փակ փայտե թատրոնի շինարարությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
12 մլն դոլար արժողությամբ նախագծի իրականացումից հետո այնտեղ հնարավոր կլինի ներկայացումներ բեմադրել ողջ տարին:
Սեմ Ուենամեյքերի թատրոնը, որը իր անվանումն ստացել է ժամանակակից «Գլոբուսի» հիմնադրի պատվին, կբացվի 2014թ.:
340 մարդու համար նախատեսված հանդիսասրահը կկառուցվի 17-րդ դարի նախագծով: Այն համարվում է անգլիական թատրոնի պահպանված ամենավաղ նախագծերից:








































