Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների և Լորդերի պալատների ավելի քան 80 պատգամավոր ստորագրել են դիմումի տակ, որով կոչ են անում դիմադրել զանգվածային լրատվամիջոցների պետական կարգավորման ցանկացած փորձին,- հաղորդում է BBC-ին:
Պատգամավորական կոչի նախաձեռնողներից մեկը հայտարարել է, որ պետական կարգավորումը հավասարազոր է տպագիր պարբերականների պետական արտոնագրմանը, և քաղաքական գործիչները չպետք է միջամտեն այս ոլորտին:
Դրա փոխարեն, պատգամավորները կոչ են անում ստեղծել անկախ կարգավորող մարմին, որը լիազորված կլինի խոշոր տուգանքներ սահմանել:
Պատգամավորների նամակը, որը հրապարակել են բրիտանական երկու ազդեցիկ թերթեր, լույս է տեսել անկախ հանձնաժողովի ղեկավար լորդ Լևեսոնի զեկույցի հաստատումից մեկ օր առաջ, որը հետաքննում է հեռախոսների անօրինական լսումների և լրագրողական էթիկայի խախտման հետ կապված սկանդալը:
Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պարտավոր չէ կատարել լորդ Լևեսոնի զեկույցի խորհուրդները, նա կարող է ենթարկվել լուրջ քննադատության՝ քայլեր չձեռնարկելու դեպքում:









































